Հասարակություն Տեսանյութեր 

Վանեցյանի ու փոխնախարարի խոսքերն իրար չեն բռնո՞ւմ

analitik.am

Նախարարությունը պաշտոնապես ստացել է օտարերկրյա ներդրումային ծրագրի առաջարկ, որի համաձայն կծախսվի շուրջ 300 միլիոն դոլար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: Ներդրողը պատրաստ է մինչև 300 միլիոն դոլար տրամադրել ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար: Առաջարկը քննարկման փուլում է:

Մարզադաշտն ունենալու է 35-40 հազար հանդիսատես ընդունելու հնարավորություն, համապատասխանելու է միջազգային ամենաբարձր ստանդարտներին:

Փոխնախարարը նաև նշեց, որ մարզադաշտն ամենայն հավանականությամբ լինելու է Երևանում, քանի որ Երևանից դուրս այն ունենալ, նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձ մակադրակի հանդիպումներ:

Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ նախ պլանավորվել է մարզադաշտը կառուցել Երևանում, սակայն ավելի ուշ որոշվել է այն կառուցել Երևանին մոտ մարզերից մեկում:

Նույն շարքից