Հասարակություն 

Աղջկա թեմա է. Ռուսաստանում հայերը ծեծել են չեչեններին՝ շփոթելով նրանց դաղստանցիների հետ

analitik.am

Կրասնոդարում բախում է տեղի ունեցել Հայաստանի և Չեչնիայի բնակիչների միջև: Այս մասին հայնում է Գրոզնիի առաջին փոխքաղաքապետ Իսա Հաջիմուրադով:

Տուժածներից մեկը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խանութից դուրս եկած չեչեններին մոտեցել են մի քանի քաղաքացիներ և սադրիչ գործողությունների դիմել:

Ավելի ուշ պարզվել է, որ չեչեններին մոտեցողները հայեր են եղել, ովքեր փնտրելիս են եղել դաղստանցիներին, որոնք նեղացրել են հայուհու: Հայերը չեչեններին շփոթել են դաղստանցիների հետ:

Գրոզնիի փոխքաղաքապետը հավելել է, որ հայերն արդեն ներողություն են խնդրել տուժածներից, կոնֆլիկտը կարգավորված է:

Նույն շարքից