Հասարակություն 

ԱԱԾ ֆեյսբուքյան էջն ակտիվանում է /լուսանկար/

analitik.am

Հուլիսի 17-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ: Էջն արդեն ակտիվ կերպով լուսաբանում է ԱԱԾ-ի և տնօրեն Արթուր Վանեցյանի գործունեությունը:

Մասնավորապես այսօր էջում տարածվել է Վանեցյանի և Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի լուսանկարը:

Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը գտնվում են Իջևանում, որտեղ երեկ բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանության միջև:

Նույն շարքից