Հասարակություն 

Երեկվա ակցիան ինքնաբուխ չի եղել. Վանեցյանն ամեն ինչ գիտի

analitik.am

Կա տեսակետ, որ Իջևանում հուլիսի 17-ին ցուցարարների և ոստիկանների միջև բախումով ավարտված ակցիան հատուկ կազմակերպված ակցիա էր, որի հետևում կանգնած են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հարստացել են անտառի հաշվին և հիմա կուլիսների հետևում են:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասած, որ նման տեղեկություններ կան. «Երեկ չի եղել ինքնաբուխ հավաք: Դա մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք էր, որը չի մոռացվելու: մեղավորները բացահայտվելու են և պատժվեն»:

Վանեցյանը նշեց, որ 36 մարդ ակտիվ մասնակցություն է ունեցել ակցիայի կազմակերպմանն ու անցկացմանը. «19 մարդ բերման է ենթարկվել երեկ, այսօր ևս կան բերման ենթարկվածներ: Եվս մի քանի անձինք, ովքեր թաքնվում են, կգան կներկայանան, կամ մենք նրանց կհայտնաբերենք: Նրանք պատասխան կտան օրենքի առջև: Մեր այցելությամբ այս հարցում որևէ բան չի փոխվել: Մենք մեր այցելությամբ ցույց տվեցինք, որ իրենց հարցը մեր ուշադրության կենտրոնում է և լուծում է ստանալու, որը բավարարելու է բոլոր կողմերին»:

Վանեցյանը անուններ չհնչեցրեց՝ միայն հայտարարեց, որ իրենց ամեն ինչ հայտնի է ու հերթով շարքով կարգով բոլորին բռնելու են:

Նույն շարքից