Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Կրկեսի դերասանուհին ընկել է հնարքի ժամանակ /Տեսանյութ/

analitik.am

Ավստրալիայում կրկեսի 28-ամյա ակրոբատ Գաբրիելա Սուզան ակրոբատիկ օղակով հնարքի ժամանակ ցած է ընկել բարձրությունից։ Այս մասին հայտնում է Life-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ավստրալիական Ադելաիդայում գտնվող «Ռիո» կրկեսում։

Սկզբում հանդիսատեսը կարծել է, որ դա շոուի մի մասն է, սակայն երբ կրկեսի աշխատակիցները շտապել են աղջկա մոտ, պարզ է դարձել, որ սարսափելի բան է եղել: Այցելուներին խնդրել են լքել կրկեսի տարածքը, իսկ Գաբրիելային տեղափոխել են հիվանդանոց։

Հայտնի է, որ աղջիկը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունը և մի քանի անգամ վիրահատվել է։ Գաբրիելայի վիճակն այժմ կայուն է, նա ժպտում է և շուտով պատրաստվում է վերադառնալ կրկես:

«Գաբրիելային անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ վերականգնման համար, իսկ հիմա նա ակնկալում է կրկեսի անձնակազմի աջակցությունը»,-ասված է «Ռիո» կրկեսի կողմից տարածած հայտարարության մեջ։

Նույն շարքից