Հասարակություն 

Ոստիկանապետն օրենքը կիրառեց արդարության համատեքստում և վերադասության կարգով, որի համար հայտնում եմ շնորհակալությունս․ Վարդանյան

analitik.am

«Վերջին օրերին իմ և ընտանիքիս հետ կապված իրադարձությունների մասին

Համացանցում իմ ընկերների և սրտացավ քաղաքացիների շնորհիվ մեծ արձագանք գտան ՀՀ Ոստիկանության գործողությունները Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում բնակարանի «ներխուժումը» վերացնելու հետ կապված:

Այս պահին սակայն չեմ ցանկանում խոսել դրա մասին, առավել ևս անդրադառնալ ոստիկանության երկու հայտարարություններին։

Խոսքս օրենքի և արդարության ջրբաժանի ու այն կիրառողների արժեհամակարգի մասին է:

Մեր դեպքում առկա էր օրենք և մենք գործում էինք դրան համապատասխան։ Այդ օրենքի տարաբնույթ «մեկնաբանմամբ» ոստիկանության միջոցով բազմազավակ ընտանիքը՝ 3 մանկահասակ երեխայի հետ պետք է վտարվեր բնակարանից, ինչը նախկին դատական համակարգի անօրինությունների հետևանք է։ Թեմայի հետ կապված ընթացիկ կանդրադառնամ։

Այս ամենի հետ կապված մեր իրավապաշտպանները դիմեցին Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին գրությամբ, որտեղ նկարագրված էր ողջ իրականությունը։ Իրական փաստերին ծանոթանալուց հետո Ոստիկանապետն օրենքը կիրառեց արդարության համատեքստում և վերադասության կարգով կասեցրեց ոստիկանության գործողությունները, որի համար հայտնում եմ շնորհակալությունս։

Հ. Գ. Այս ամենը դեռ չի նշանակում, որ մի քանի ոստիկան, ովքեր ակնհայտ չարաշահել են սպայի համազգեստը և իրենց, մեղմ ասած, ոչ կոռեկտ պահվածքով պատվազրկել Ոստիկանության անունը, օրենքի առաջ պատասխան չեն տալու...»։

Թեհմինա Վարդանյան

Նույն շարքից