Միջազգային Քաղաքականություն 

Մադուրոն այս տարի կայցելի Ռուսաստան

analitik.am

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է այս տարի այցելել Ռուսաստան ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան։

Նրա խոսքերով Կարակասի համար Մոսկվան հանդիսանում է կարևոր գործընկեր, իսկ երկու պետությունների պատվիրակություններն այցերով կլինեն այդ երկրներում։

«Ես վստահ եմ, որ այս տարի նախագահ Մադուրոն կմեկնի Ռուսաստան և կստորագրի նոր համաձայնագրեր ռուսական կառավարության և կազմակերպությունների հետ»,-ասել է Արեասան։

Բացի այդ, նախարարը հավելել է, որ Ռուսաստանին ու Վենեսուելային անհրաժեշտ է մշտապես պահպանել կապը դիվանատագիտական մակարդակում։ Արեասան հայտարարել է նաև, որ Կարակասը ներկայացնում է Մոսկվային երկրում կատարվող բոլոր ակտուալ իրադարձությունները։

Նույն շարքից