Քաղաքականություն 

Ժողովրդի վարչապետ ջան, ստեղծածդ ֆեյքի ու կեղծիքի իրավիճակում խճճվել ենք․ Հակոբյան

analitik.am

«Ժողովրդի վարչապետ ջան, ստեղծածդ ֆեյքի ու կեղծիքի իրավիճակում խճճվել ենք:

Որ շատ խնդրենք, կբացատրե՞ս, թե ո՞ր տրամաբանությամբ է քո ասած ընտրակաշառքով ձևավորված Ազգային ժողովի ընտրած ՍԴ նախագահը վատը, իսկ Դու՝ լավը, երբ ընտրվել ես նույն ԱԺ-կողմից:

Կբացատրե՞ս, թե որ տրամաբանությամբ քննիչներն ու դատախազները լավն են, իսկ դատավորները «անտեր են մնացել» ու «վնգստում են»:

Կբացատրե՞ս, թե ո՞նց պատահեց, որ ընտրակաշառքով ձևավորված ԱԺ-ի կողմից ընտրված դատախազը հիանալի մեկն է, ԿԸՀ նախագահը հանճարեղ մասնագետ է, բայց նույն ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ նախագահի մասով խնդիր ես տեսնում:

Եվ, ի վերջո՝ կբացատրե՞ս, թե ո՞նց եղավ, որ Ֆելիքս Ցոլակյանը Նոր Հայաստանի նորության և թարմության, խղճի ու ազնվության խորհրդանիշն է, իսկ ես՝ 35-ամյա քաղացի Միհրան Հակոբյանս, սև եմ հռչակված:

Ուրիշ լա՞վ ես...»։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

Նույն շարքից