Միջազգային Քաղաքականություն 

Պենտագոնին կասկածում են տիզերին որպես կենսաբանական զենք օգտագործելու մեջ

analitik.am

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը պահանջել է, որ Պենտագոնը հետազոտություններ կատարի տիզերի հետ, որոնք Պաշտպանության դեպարտամենտի կողմից կարող էին օգտագործվել կենսաբանական զենքի մշակման շրջանակներում: Այս մասին հայտնում է CNN-ը։

Անցյալ շաբաթ Կոնգրեսի ստորին պալատն ընդունել է մի փոփոխություն, որն իր մեջ ներառում է 1950-1975 թվականներին տիզերի հետ անցկացված փորձարկումների հանգամանքների ստուգումը։ Նախատեսվում է պարզել արդյոք հատուկ, թե պատահաբար են տիզերը բաց թողնվել, և արդյոք դա ազդել է Բորելիոզի տարածմանը (Lyme հիվանդություն)։

Նշվում է, որ տիզերին կենսաբանական զենքի վերածելու փորձերն իրականացվել է Ֆորտ Դեթրիկ (Մերիլենդ) բազայում և Նյու Յորքի Պլամ կղզում:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգներում տարեկան գրանցվում է ավելի քան 30,000 բորելիոզով հիվանդ:

Որպես հավելում նշվում է, որ այս տարվա մայիս ամսին հրատարակվել է գիտնական Քրիս Նյուբի գիրքը, որը տառապում է վերոնշյալ հիվանդությամբ։ Գրքի մեջ տեղ է գտել Վիլլի Բուրգդորֆերի այն կարծիքը, որ հիվանդության համաճարակը կարող է լինել ձախողված ռազմական փորձի արդյունք։

Նույն շարքից