Հասարակություն 

Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

analitik.am

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև կոնվենցիոն կարգավիճակները և միջազգային համագործակցությունը:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները և հանրային իրազեկվածության բարձացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը:

Պաշտպանն ու Ֆրանսիայի դեսպանը պայմանավորվել են համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զանգվածային լրատվության միջոցների կարողությունների բարձրացման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև Ֆրանսիայի օմբուդսման Ժակ Տյուբոնի Հայաստան նախատեսվող այցի շրջանակում Գյումրում թիվ 10 ֆրանսիական դպրոց այցի հետ կապված հարցեր։Այդ դպրոցը 1988 թվականի երկրաշարժից հետո բացվել է Ժակ Տյուբոյի և Շառլ Ազնավուրի մասնակցությամբ։

Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Նույն շարքից