Քաղաքականություն 

ԱՍՆ-ում գտնվող հայոց պատվիրակություններին չի հաջողվում բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՍՆ-ում գտնվող հայոց պատվիրակություններին չի հաջողվում բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ` տեղակալներից վեր բարձրանալ:

Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Դոնալդ Թրամփի հետ, Արարատ Միրզոյանը բավարարվել է ավելի ցածր մակարդակներով, Վաշինգտոնում «Կրոնական ազատություններին» նվիրված կոնֆերանսին մասնակցող Զոհրաբ Սնացականյանին էլ չի հաջողվել հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ. հանդիպել է նրա տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Դիքերի հետ, չնայած ամեն ինչ արվել է, որ Պոմպեոյի հետ հանդիպումը կայանա:

Ի դեպ, Մայք Պոմպեոն անձամբ է բացել այն կոնֆերանսը, որին մասնակցելու է մեկնել Զոհբաբ Մնացականյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից