Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տարհանել են Երևան թռչող օդանավի ուղևորներին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Boeing 737 օդանավում ծխի մասին ահազանգ է ստացվել: Տարհանման ժամանակ երեք ուղևոր է տուժել: Ավելի ուշ բժշկական օգնության է դիմել 5 մարդ, մեկը հոսպիտալացվել է:
Օդանավում միջադեպի պահին եղել է 187 մարդ:
Համապատասխան ստուգումներից հետո բռնկման հետքեր չեն հայտնաբերվել: