Քաղաքականություն 

Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն. Կա հստակ որոշում. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից:

Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարևոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որևէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից:

Եվ երրորդ՝ նշվում է, որ Իգիթյանի աշխատանքից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել և չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատվիրակի պահանջներին:

Դեռևս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան. շրջանառվում են մի քանի անուններ: Այս մասին, ըստ տեղեկությունների, իմացել է Իգիթյանը, և հենց այդ պատճառով է, որ մամուլում պարբերաբար տարբեր հարցազրույցներով փորձում է շտկել իրավիճակը, սակայն խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից