Բարի օր Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու են Մոսկվայում տարհանվել Երևան թռչող օդանավի ուղևորները

analitik.am

Մոսկվայի Շերեմետևո օդանակայայանում Երևան թռչող օդանավի ուղևորներին տարհանել են կողմնակի հոտի պատճառով: Այս մասին հայտնում է NordWind ավիաընկերությունը:

Նշյալ հոտը զգացվել է այն պահին, երբ օդանավն արագություն է հավաքել օդ բարձրանալու համար: Վթարային ելքով ուղևորներին տարհանելուց հետո նրանց ուտելիք և անհրաժեշտ օգնություն են տրամադրել: Հայտարարության մեջ նշվում է, որ ուղեբեռը ևս դուրս են բերել օդանավից:

ՏԱՍՍ-ն իր հերթին, հղում անելով օդանավակայանին, գրում է, որ տարհանումը տեղի է ունեցել օդանավում ծխի պատճառով:

Ավելի ուշ համապատասխան ստուգումներից հետո բռնկում չի հայտնաբերվել:

Հավելենք, որ միջադեպից հետո 5 ուղևոր դիմել է բժշկական օգնության, նրանցից մեկը հոսպիտալացվել է:

Նույն շարքից