Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից Երևան թռչող Nordwind Airlines ավիաընկերության օդանավում ծխի պահին խուճապ է եղել, սակայն տարհանումն արագ է կատարվել: Այս մասին Լայֆին հայտնել է ուղևորներից Հովհաննեսը:
Հովհաննեսը նշել է, որ օդանավում արագ ծուխ է տարածվել, ուղևորները սկսել են բղավել, խուճապի մատնվել, օդաչուն միանգամից որոշում է կայացրել ու կանգնեցրել օդանավը:
Դրանից հետո ուղևորներին արագ տարհանել են վթարային ելքերով:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո 5 ուղևոր դիմել է բժշկական օգնության: