Հայաստան Քաղաքականություն 

Գեղամ Վարդանյանը կփոխարինի Հակոբ Արշակյանին. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակոբ Արշակյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ:

2. Հակոբ Արշակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կփոխարինի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը:

Նույն շարքից