Հասարակություն 

Քննարկումից առաջ բարձրախոսների միացված լինելը թույլ տվեց բացահայտել Նաիրա Զոհրաբյանի «մեծ գաղտնիքը»

analitik.am

«Մեդիապաշտպան» նախաձեռնությունը կլոր սեղան-քննարկում է հրավիրել «Բռնության և ատելության խոսքը» թեմայով:

Քննարկումից առաջ բարձրախոսների միացված լինելու շնորհիվ բացահայտվեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «մեծ գաղտնիքը», որը վերաբերում է նրա թուլություններին։

Զոհրաբյանը մասնավորապես նշեց, որ մի քանի թուլություն ունի՝ զարդ, կոշիկ, պայուսակ, օծանելիք:

Քննարկման կազմակերպիչները նշեցին, որ հրավիրել են նաև Իմ քայլի պատգամավոր Արմեն Խաչատրյանին, ով օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ պետական պաշտոնյաների նկատմամբ վիրավորանքների մասով: Վերջինս չի ցանկացել համագործակցել ու շփվել:

Նույնն ասվեց նաև «կառավարության և կուսակցությունների տակ գտնվող մեդիաների մասին, որոնք ասել են, թե չեն կարող լուսաբանել քննարկումը, քանի որ դաբրո չունեն»:

 

Նույն շարքից