Հասարակություն 

Հայտնի է դարձել, թե ինչու են Ճապոնիայում այրել Kyoto Animation ստուդիան

analitik.am

Տղամարդը, ով հրդեհել է ճապոնական Կիոտոյում գտնվող Kyoto Animation ստուդիան, մուլտիպլիկատորներին մեղադրել է պլագիատի մեջ: Այս մասին գրում են ճապոնական լրատվամիջոցները՝ հղում անելով ականատեսներից մեկին:

Կասկածյալը հանցագործություն կատարելու պահին բղավել է՝ հայտարարելով, որ ստուդիան գողացել է իր ստեղծագործությունները:

Mainichi թերթը գրում է, որ ավելի վաղ ստուդիան սպառնալիքներ է ստացել: Տնօրեն Հիդեակի Հատտան պնդում է, որ իրենք բարեխիղճ կերպով պատասխանել են նամակներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվեց 33 մարդ: Տուժածների թիվը հասնում է 10-ի:

Նույն շարքից