Հասարակություն 

Երևանում քաղաքացիները աղվես են բռնել

analitik.am

Հուլիսի 18-ին, ժամը 23:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում բռնել են շնագայլ (պարկի մեջ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ քաղաքացիները բռնել են աղվես:

Փրկարարներն աղվեսին տեղափոխել են անվտանգ տարածք:

Նույն շարքից