Միջազգային Քաղաքականություն 

Չի բացառվում, որ ամերիկյան ռազմանավը սխալմամբ խոցել է հենց ամերիկյան անօդաչու. Իրանի ԱԳՆ

analitik.am

Չի բացառվում, որ Օրմուզի նեցուցում ամերիկյան ռազմանավը սխալմամբ խոցել է հենց ամերիկյան անօդաչու: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արագչին:

«Մենք անօդաչու չենք կորցրել Օրմուզի նեղուցում կամ որևէ այլ վայրում: Ես անհանգիստ եմ, որ ամերիկյան նավը հնարավոր է սխալմամբ խոցել է հենց ամերիկյան անօդաչու»,-ասել է իրանցի պաշտոնյան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Օրմուզի նեղուցում ամերիկյան USS Boxer ռազմանավն իրանական անօդաչու է խոցել:

Նույն շարքից