Հասարակություն 

Ստամբուլյան կոնվենցիայով հնարավորությունների շարք է բացվում այլասերումների քարոզն իրականացնելու և լեգիտիմացնելու համար

analitik.am

ՀՀ վարչապետին,

ՀՀ ԱԺ նախագահին,

ՀՀ սահմանադրական դատարանին,

ՔՊ կուսակցությանը

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը բավականին խորքային ուսումնասիրել և վերլուծության է ենթարկել 11.05.2011թ Ստամբուլ քաղաքում  շրջանառության մեջ դրված և նախկին իշխանությունների կողմից ստորագրված բոլոր փոքր ու միջին պետությունների բնակիչներին ինքնությունից զրկելու միտված Եվրոպայի Խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան:

Մեր հասարակական նախաձեռնության շրջանակներում՝ սկսած 01.06.2019թ., նամակ-դիմումներ են ուղղվել պետական իրավասու մարմիններին՝ ներկայացնելով վերոնշյալ չարաբաստիկ և ազգակործան կոնվենցիայի վտանգները և դրա հակասահմանադրական լինելը:

Տեսնելով, որ հակառակ տրված ահազանգող փաստարկներին, թերևս ՀՀ ԱԺ-ն չի հրաժարվում կոնվենցիան վավերացնելու մասին քննարկումներն օրակարգ մտցնելուց, որոշեցինք հրապարակավ տեղեկացնել Ձեզ Ստամբուլյան կոնվենցիայի վտանգների և դրա հակասահմանադրական լինելու մասին:

Ուսումնասիրելով այդ կոնվենցիան, հստակ է դառնում այն պատկերը, որ կոնվենցիան իրականում ընդհանրապես չի վերաբերվում կանանց նկատմամբ բռնությանը և կանխարգելմանը, ոչ էլ՝ դրա դեմ պայքարին: Կոնվենցիայում հստակ սահմանված է, որ բռնության առարկա հանդիսացող գործողությունները պետք է դիտարկվեն գենդերային հիմքով, հոդվածները մեկը մյուսի հետ փոխկապակցված և շաղկապված են՝ պարունակելով գենդեր, սեռական կողմնորոշում և զուգընկեր եզրույթները: Ուսումնասիրելով կոնվենցիան, համադրելով վերոնշյալ այդ եզրույթները փոխկապակցված հոդվածների հետ, արդեն պարզ է դառնում այն պատկերը, որ սույն կոնվենցիայով պարզապես լայն հնարավորությունների շարք է բացվում այլասերումների քարոզն իրականացնելու և լեգիտիմացնելու, այլասերվածների լեգիտիմացման, եւ այլ ահազանգող երևույթների:

Որպես մեկ ճչացող օրինակ՝ ցիտում ենք կոնվենցիայի հոդվածներից մեկը.

(Հոդված 42.) «Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ապահովելու համար,որպեսզի սույն կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության որևէ գործողության առթիվ հարուցված վարույթի ընթացքում՝մշակույթը,սովորույթը,կրոնը,ավանդույթը կամ այսպես կոչված 'պատիվը’չդիտվեն որպես նման գործողությունների արդարացում:Սա վերաբերում է,մասնավորապես այն պնդումներին,որ տուժողի կողմից խախտվել են պատշաճ վարքագծի մշակութային ,կրոնական,սոցիալական կամ ավանդութային նորմերը կամ սովորույթները»։

Կարդալով այս և նմանատիպ հոդվածները, ենթարկելով վերլուծության և ուսումնասիրելով իրավական մոտեցումները, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ «ԿԱՄՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ հորդորում է Ձեզ՝ չեղարկել սույն կոնվենցիայի վավերացումը և հետ կանչել փաստաթուղթը:

Որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ, Ձեր հետագա որոշումներով, դուք կրելու եք ամբողջ պատասխանատվությունը, նամանավանդ, իրականում սույն կոնվենցիան հակասում է ՀՀ սահմանդրության՝ 1, 3,15, 16, 18, 23, 31 և 56 հոդվածներին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ «ԿԱՄՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ, գործելով օրենքի տարրին համահունչ և որդեգրելով համբերատարության և կառուցողականության սկզբունքը, համակարգող խորհրդի նիստ գումարելով, որոշեց, կոչով դիմել ՁԵԶ՝ չեղարկել սույն կոնվենցիայի վավերացումը, քանի որ այն հանդիսանում է՝ ՀՀ ազգային անվտանգությանը, հայ ազգաբնակչությանը, հայոց ազգային արժեհամակարգին, ազգային գոյության ձևերին սպառնալիք, ստեղծելով հակաազգային, հակաքրիստոնեական միջավայր, օտարածին արժեքաբանական համակարգեր:

Կանխավ շնորհակալ ենք:

Հանուն Հզոր ՀԱՅԱՍՏԱՆԻ, մենք պայքարելու ենք:

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնություն

 

Նույն շարքից