Հասարակություն 

Հյուսիսային պողոտայում հայհոյող կանանց ցուցահանդես կկազմակերպվի

analitik.am

ԱՄՆ-ում բնակվող ու Ֆեյսբուքում բնակվող հայհոյող կանանց մասով մի բան ենք մտածել: Այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանը նշեց, որ որոշել են այդ կանանց անունները հանձնել ԱՄՆ իշխանություններին. «Մարդիկ կան, ովքեր Գլենդելի քաղաքային խորհրդում ելույթներ են ունենում, բացառապես տեռոր են քարոզում»:

Ինչ վերաբերում է Հայաստանում հայհոյող կանանց, Սամսոնյանն ասաց, որ հայհոյող կանանց ցուցահանդես են անելու Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում, որտեղ քաղաքացիները կարող են գտնել իրենց հայհոյող մայրիկներին, տատիկներին:

Սամսոնյանն ասաց, որ սա տարբերակներից մեկն է նման կանանց դեմ պայքարելու համար, իսկ երկրորդ տարբերակը, որն ընդունելի չէ, բռունցքներով պայքարն է:

Նույն շարքից