Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե դատավորները Նիկոլ Փաշինյանին հակադարձեն ու ասեն, որ ինքն է վնգստում, ի՞նչ կլինի /տեսանյութ/

analitik.am

«Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի մասին, որի ընթացքում վարչապետը որոշ դատավորների մեղադրեց վնգստալու մեջ:

«Եթե հակադարձեն ու ասեն «դու ես վնգստում», ի՞նչ կանեն»,-հարցնում է Սեյրանյանը:

«Կխուզարկեն»,-հայտարարեց քննարկման մասնակից Աղասի Ենոքյանը:

Սեյրանյանի խոսքերով, եթե դու այլևս ասելիք չունես, դիմում ես վերջույթների կամ հայհոյանքի. «Եթե հակադարձեն, ի՞նչ է հետևելու: Ի՞նչ է նշանակում, երբ ընտանիքի երեխան, մոռանալով, որ իրենք էլ ունեն լրատվամիջոց, լրատվամիջոցին դաս է տալիս ու տանը որևէ մեկը լռության կոչ չի անում»: (խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին):

Սեյրանյանի խոսքերով, լրատվամիջոցների վրա սկսված հարձակումների, ստեղծված իրավիճակի համար մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով տեղի ունեցող զարգացումների մասով որևէ հրապարակային կոչ չի անում:

Սեյրանյանը նաև կարծիք հայտնեց, որ աշնանը լրատվամիջոցների նկատմամբ հարձակումները կսաստկանան:

Նույն շարքից