Բարի օր Հասարակություն 

Նախնական. Հայտնի է Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ծխի հայտնվելու պատճառը

analitik.am

Շերեմետևո օդանավակայանում Երևան թռչող օդանավի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հիդրավլիկ հեղուկը և նավթը ներթափանցել են օդորակիչների մեջ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայային:

Նման նախնական եզրահանգման եկել են համապատասխան մարմինները, որոնք ուսումնասիրել են օդանավը: Հրդեհի և բռնկման հետքեր չեն հայտնաբերվել: Օդանավը վնասված չէ:

Հայտնվում է, որ օդանավի անձնակազմի գերազանց աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել տարհանումն իրականացնել արագ և անվտանգ:

Հիշեցնենք, որ 173 ուղևոր տեղափոխող օդանավի տարհանման արդյունքում 5 մարդ դիմել էր բժշկական օգնության:

Նույն շարքից