Հասարակություն 

Փախած օլիգարխները փող են փոխանցում Աննա Հակոբյանի ֆոնդին. Զարուհի Փոստանջյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանը բուտկայի նման սեփականաշնորհել է Սերժի օլիգարխներին, որոնք իր կողքն են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այդ օլիգարխները ծառայում են Նիկոլ Փաշինյանին և վերջինիս կնոջը․ «Այդ օլիգարխներն իր կնոջ հիմնադրամներին գումարներ են փոխանցում։ Այսօր Նիկոլ Փաշինյանն է այդ կոռուպցիոները, որովհետև ստեղծել է մի հիմնադրամ, որի անունն է Իմ Քայլը, և որի միջոցով գումարներ են հավաքում»։

Փոստանջյանը նշեց,  որ վերջերս ծանոթացել է մի զեկույցի, որը կազմվել է Եվրոպայում և որտեղ մատնանշվում են, որ նախկին օլիգարխները, ովքեր այս պահին ազատության  կամ փախուստի մեջ են, Աննա Հակոբյանի հիմնադրամներին միլիոնավոր դոլարներ են փոխանցել․ «Ես չգիտեմ այս տեղեկատվությունը որքանով է հավաստի, բայց, այնուամենայնիվ, այսպիսի լուրեր տարածված են լրատվամիջոցներով, և դա մենք տեսնում ենք։ Մենք տեսնում ենք, որ նախկինում Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին ասում էր «դուք օլիգարխ եք և սպասարկում եք Սերժ Սարգսյանին, դուք կրում եք թանկարժեք կոստյումներ», իսկ հիմա այդ օլիգարխներն իր կնոջ հիմնադրամին գումարներ են փոխանցում։ Հիմա այդ օլիգարխներն այլևս օլիգարխներ չեն՝ հենց իր չափանիշներով։ Մենք էլ կարող ենք ասել, որ նա Սերժ Սարգսյանի օլիգարխներին որպես բուտկա սեփականաշնորհել է։ Հիմա էլ այդտեղ կա բիզնես և այդ բիզնեսն ինքը ցանկանում է տնօրինել, սեփականաշնորհել որպես, իր բնութագրմամբ, բուտկա»։

Խոսելով վերջերս Երևանում իրականացված ծառահատումների մասին՝ Փոստանջյանը նշեց, որ այն ոչ թե սանիտարական հատման տեսքով է արվել, այլ ուղղակի ծառերը կտրել են․ «Ո՞ւր է գնում այդ փայտը, գնում է համապատասխան բիզնեսմենի արտադրամաս։ Հիմա այդ բիզնեսն ո՞ւմն է, մենք չգիտենք: Մենք տեսանք, որ տեղի ունեցավ անվանափոխություն, քաղաքապետերան եկավ մի անձ, որը շարունակում է այդ բիզնեսներին տեր կանգնել։ Այո, այդ բիզնեսները կան, այդ ապօրինի բիզնեսները, որոնց նույն տերերն են անհրաժեշտ, կամ էլ, եթե մնում են հին տերերը, ապա իրենք պետք է դառնան արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից սեփականաշնորհված բուտկաներ»։

Նույն շարքից