Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը բանտում դրսևորել է գործ տվողի վարքագիծ. Զարուհի Փոստանջյան

analitik.am

Նիկոլ Փաշինյանը 1 տարի 9 ամիս եղել է Կոշ քրեակատարողական հիմնարկում, որտեղ դրսևորել է գործ տվողի վարքագիծ: Իսկ հետո իր հովանավորը՝ Սերժ Սարգսյանը, նրան տեղափոխել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հատուկ պայմաններ է ստեղծել, որպեսզի նա շփում չունենա ուրիշ կալանավորների հետ։ Հատուկ պայմանների ներքո, հետագայում գործարքի միջոցով նա դուրս է եկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը բանտից պետք է դուրս գար 3,5 տարի անց, որովհետև միայն 3,5 տարի պատիժը կրելուց հետո կարող էր կիրառվել համաներումն իր նկատմամբ․ «Բայց նա նստել է ընդամենը 1 տարի 9 ամիս»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի տված վերջին հարցազրույցի մասին, երբ վերջինս խոսել է մի շարք գործարքների վերաբերյալ՝ Փոստանջյանը նշեց՝ եթե ինքը խոսում է Սերժ Սարգսյան և այլոց միջև գործարքի մասին, պետք է հաղորդում տա հանցագործության մասին․ «Եղբայր, եթե դու տեղյակ ես հանցագործության մասին, հաղորդում տուր թող գործ հարուցվի գործարքի վերաբերյալ։ Եթե տեղի է ունեցել բուտկայի ապօրինի սեփականաշնորհում, հողորդում տուր հանցագործության մասին ԱԱԾ, ՔԿ, ՀՔԾ, այլևս դու ես նրանց նշանակել»։

Նույն շարքից