Հասարակություն 

Ալեքսիս Օհանյանը կլինի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորը

Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորը կլինի Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Այս մասին նշված է միջոցառման «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից