Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանն անհանգստացած չէ դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկության փաստով

analitik.am

Իրադարձությանը տեղյակ ենք մամուլից և նրա փաստաբանի հայտարարություններից: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը՝ խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասին:

«Մտահոգիչ է, քանի որ գլխավոր դատախազության կողմից չհերքվեց այն, որ առգրավվել են նաև Քոչարյանի վերաբերյալ գործին վերաբերող նյութերը: Դա արդեն լուրջ ազդակ է, որպեսզի մենք մեր գործի տեսանկյունից որոշակի անհանգստություն ունենանք»:

Ռոբերտ Քոչարյանն անհանգստացած չէ դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկության փաստով. «Նորմալ, ոչ իրավական, բայց ակնկալվող ընթացք է»:

Խուդոյանը չգիտի, թե ինչու են խուզարկել դատավոր Գրիգորյանի աշխատասենյակը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ այսօր Քոչարյանը որոշեց մասնակցել նիստին, Խուդոյանն ասաց, որ վերջինս մասնակցում է այն նիստերին, որոնք հետաձգելու հիմք չկա. «Այս դեպքում նման հիմք չկար, սակայն դատախազությունը կրկին խոչընդոտ առաջացրեց»:

Այսօր՝ հուլիսի 19-ին, Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Քոչարյանի գույքի կալանքի մասով դատախազության բողոքի քննությունը։

Նիստը հետաձգվեց:

Նույն շարքից