Դեռևս 2003թ երբ ես ծառայում էի այն զորամասում,որտեղի ճաշարանում այսօր վարչապետը կոլոլակ էր համտեսում,կրկին ամեն բան շատ բարձր մակարդակի վրա էր:
Դա Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասն է`Արմավիրում:
Այնտեղ նույնիսկ 2003թ տիրում էր կատարյալ կարգապահություն, սննդի բարձր որակ: Այն ժամանակ զինվորները այնտեղ ուտում էին այնպիսի ճաշատեսակներ, ինչպես հարիսան է, կամ կոտլետը, նույնիսկ քյաբաբը, սալաթները և կոմպոտը էլ չասեմ:
Միակ փոփոխությունը, որ ես տեսա տեսանյոթյում դա այսպես կոչված«шведский стол» վիճակն էր, իսկ մնացած բաները նույն են:
Իմ ասածները կհաստատեն հեռավոր 2003-ին այս զորամասում ծառայած մեր տղաները:
Ուրիշ զորամաս գտեք փիառվելու համար...
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան