Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը տասը անգամ պիտի հայցի հանրության ներողամտությունը՝ հինգ անգամը մինչև հրաժարականը, հինգը՝ հրաժարականից հետո. Բեքարյան

Իրական Նոր Հայաստանում մարդու, քաղաքացու, ազգակցի հանդեպ անգամ առանց անձը նշելու և վերացական «վնգստալ» արտահայտությունը կիրառող պաշտոնյան տասը անգամ պիտի հայցի հանրության ներողամտությունը՝ հինգ անգամը մինչև հրաժարականը, հինգը՝ հրաժարականից հետո:

Քանի դեռ կարելի է օգտագործել նման բառակազմ ու շարունակել պաշտոնավարել՝ խոսքերը նոր Հայաստանի մասին փուչ են, իրականությունը՝ շարունակաբար սերմանվող ատելությունն է, ցինիզմն ու գավառամտությունը…

Եթե վարչապետը կիրառում է «վնգստալ» արտահայտությունը և շարունակում է պաշտոնավարել, շարքային ոստիկանն էլ Իջևանում կամ որևէ այլ վայրում, առանց երկար մտածելու մահակ է կիրառում և կիրառելու:

Եվ այս կապն այսօր առավել քան իրական է, և ցավոք, արդեն նաև առարկայական…

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից