Հասարակություն 

Պուտինը Mercedes է խոստացել փոքրիկ Դիմային

analitik.am

Իրկուտսկում հեղեղումներից տուժածների համար ստեղծված ժամանակավոր կացարան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոքրիկ տղայի է հետ է ծանոթացել՝ Դիմա անունով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Պուտինի հետ հանդիպմանը երեխան խոստովանել է, որ երազում է հեռակառավարման վահանակով ավտոմեքենայի մասին:

«Մեքենա՞ ես ուզում, Դիմա: Կլինի ավտոմեքենան: Ի՞նչ մեքենա ես ուզում: Մերսեսե՞ս: Ես կփորձեմ»,-ասել է Պուտինը:

Նշենք, որ սա Պուտինի արդեն երկրորդ այցն է աղետից տուժած տարածք:

Նույն շարքից