Հասարակություն 

13-ամյա տղան երկու օդանավ է գողացել

analitik.am

Չինաստանում 13-ամյա երեխան երկու փոքր օդանավ է գողացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դեռահասը մուտք գործում անգար և գողանում օդանավերը: Նա կարողացել է ոչ միայն մտնել օդաչուի խցիկ, այլ նաև գործի գցել շարժիչը:

Առաջին օդանավով տղան շատ արագ վթարի է ենթարկվել՝ բախվել ցանկապատին, իսկ ահա երկրորդով կարողացել է երեք շրջան կատարել ավտակայանատեղիում:

Դատարանում տղան ամեն ինչ խոստովանել է՝ նաև հայտնելով՝ իր ծնողները չեն իմացել, որ գիշերը դուրս է եկել տնից:

 

Նույն շարքից