Հասարակություն Տեսանյութեր 

Ծոծորակդ կտենաս, բայց Ստամբուլյան կոնվենցիան վավերացված չես տենա.Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

analitik.am

Ինչ պետք է անի Նիկոլը և ինչու են իրեն բերել իշխանության։ Առաջինը պետք է ոչնչացնի հարաբերություններն Արցախի հետ, երկրորդը՝ պետք է ընդունի Ստամբուլյան կոնվենցիան, երրորդ՝ պետք է ընդունի մարիխուանան, չորրորդ՝ պետք է ընդհանրապես հրաժարվի ՀԱՊԿ-ից, Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եզիազարյանը՝ նշելով, որ եվրոպական 11 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, չի ընդունել Ստամբուլյան կոնվեցիան․ «Իտալացիները չորս ամիս առաջ արցունքն աչքերին դուրս եկան և հայտարարեցին, որ այսօրվանից Իտալիայում կան տատիկ և պապիկ, կա հայր և մայր։ Հիմա նրանք այդ չարիքի մեջից պոկված դուրս եկած այդ ամենն անում են, իսկ սրանք Նիկոլի խելքին են ընկել ու գնում են դեպի դա»։

«Վեհափառը խոսեց մեր ավանդական ընտանիքից, որից հետո ցույցեր սկսեցին նրա դեմ։ Ինչ սուտ ասես չլցրեցին Էջմիածնի գլխին, այնքան որ մնացած սահմաններն ամրացնեն և ազատվեն այն մարդուց, ով իրոք վեհն է»,-ասաց ԱԱԾ նախկին փոխտնօրենը:

Եղիազարյանը հիշեցրեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին հարց է հնչեցրել, թե ինչ պետք է անել այդ մարդկանց հետ՝ սպանե՞լ․  «Չէ, Նիկոլ ջան, այդ մարդկանց ուղարկի թող գնան վեր ընկնեն իրենց տեղերն ու ինչ ուզում են անեն։ Պարտադիր պետք է գան երեխաներին պղծե՞ն, պարտադիր պետք է 3-6 տարեկան երեխաների համար գրականություն գրե՞ն, այդ ո՞վ է քեզ նման բաներ սովորեցրել, տիկին Լարիսա՞ն»։

Եղիազարյանի խոսքերով, գյուղերում չեն հասկանում, թե ով է Լարա Ահարոնյանը, չեն հասկանում թե ինչ բան է լեզբին․ «Բա էտ ժող ջանն ո՞ւր է մնալու։ Էլ ժող ջան չի ասում։ Գիտե՞ս ինչի չես ասում, Նիկոլ, որովհետև հինգ փորձ արեցիր ժող ջանին հավաքելու, և հինգ փորձից էլ բան չստացար»։

«Դու մի 2000 հոգու վարչապետ ես, պահիր քեզ այնպես, ինչպես կպահի իրեն 2000 հոգու վարչապետը։ Այս մեկ տարում ոչ մեկ այնքան բան չարեց, ինչքան դու ինքդ քեզ համար արեցիր։ Չի հաջովի Նիկոլ, այն որ խոստացել ես և ինչի համար բերել են քեզ, դա չի լինելու»,-ասաց բանախոսը:

Եղիազարյանը հայտարարեց, որ ըստ օդում կախված լուրերի, այս անգամ քաշ փող չեն վերցնում․ «Էս երեխեքը քեշ փող չեն վերցնում, ինչ-որ ամերիկյան կազմակերպության հաշվեհամար են տալիս, գումարը նստում է գնում են իրենց խնդիրով դիմում են։ Այնսպես որ համակարգային կոռուպցիա չկա, կա համակարգչային կոռուպցիա, որի հեղինակը դու ես Նիկոլ։ Դու առաջինը բերեցիր հայհոյանք համացանցում, և դու ոչնչացնում ես ՀՀ-ն ընդհանրապես, և դրա հիմքերից մեկն էլ լինելու է Ստամբուլյան կոնվեցիան, որը ծոծորակդ կտեսնես բայց Ստամբուլյան կոնվեցիայի վավերացում չես տեսնի»։

Նույն շարքից