Հասարակություն 

Դարի առաքելությունը. Նախարար Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել Սամվելի հետ

analitik.am

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել Սիս համայնքի երեխաների հետ՝ հայտնելով համայնք տանող ճանապարհի նորոգվելու մասին:

Հիշեցնենք, որ սա այն նույն ճանապարհն է, որի մասին երեխաները հայտարարել էին, որ վարչապետ Փաշինյանը խոստացել է սարքել, բայց գլխռադ է արել: Դրանից հետո հարցը բարձրացվել էր կառավարության նիստի ժամանակ, որտեղ վարչապետին ասացին, որ մրցույթ է հայտարարվել:

Հաջորդ անգամ Սիսի ճանապարհի մասին խոսեցին կառավարության մեկ այլ նիստի ժամանակ, որ արդեն մրցույթում հաղթող կա: Դրանից հետո հայտարարություն տարածվեց, որ շինարարությունը սկսվել է:

Իսկ արդեն հիմա, ինչպես երևում է, Պապիկյանը նախավերջին մահացու հարվածն է հասցնում՝ հայտնելով շինարարության ընթացքի մասին, իսկ վերջին՝ վճռական հարվածը, ամենայն հավանականությամբ, լինելու է ճանապարհի բացումը:

Նույն շարքից