Քաղաքականություն 

Սահմանադրական դատարանն ինչ-որ հիմնարկ չէ, ես էլ այնտեղի «դիրեկտորը» չեմ. Հրայր Թովմասյան. Tert.am

analitik.am

Երբեմն հանրային ընկալման մեջ, այս դեպքում պետք է ասեմ ոչ միայն հանրային ընկալման մեջ, կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, որ Սահմանադրական դատարանն ինչ-որ հիմնարկ է, ինչ-որ կառույց է, ես էլ այնտեղի «դիրեկտորն» եմ, ես եմ որոշում ամեն ինչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ինքը «բուդկայի» նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը:

«Սահմանադրական դատարանի նախագահն արդարադատություն իրականացնելիս հարյուր տոկոսով ունի նույնական լիազորություն, ինչ դատարանի մյուս անդամները և նման արտահայտությունը առաջին հերթին վիրավորանք է դատարանի մյուսն անդամների նկատմամբ: Եվ հռետորական հարց տամ. իսկ Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում, երկրի վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, երկրների դատավորները, արդյոք այդ «բուդկայի՞» հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների Սահմանադրական դատարանների նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են: Նման արտահայտությունները պատիվ չեն բերում և նման խոսակցությունը, նման բառապաշարը, կրկնում եմ, դասագրքային է լինելու, թե ինչպես չի կարելի խոսել երկրի չորս սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետև այս մարմինները, Սահմանադրական դատարանն ու կառավարությունը, իրենք հավասարազոր են, իրենք՝ որպես սահմանադրական մարմիններ, ունեն հավասար կարգավիճակներ, և չի կարելի մի մարմնի ղեկավարին նման բառապաշարով արտահայտվել մյուսի նկատմամբ: Իսկ արդյոք նույնաբովանդակ ձևակերպումներ կարելի՞ է օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ, ես կարծում եմ՝ չի կարելի: Այսքանը»,-ասել է ՍԴ նախագահը:

Նույն շարքից