Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն. Հրայր Թովմասյան. Tert.am / տեսանյութ/

analitik.am

Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին, ես պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու և քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող այդ քաղաքական պատասխանը տալ, որովհետև քաղաքական էին այդ հարցադրումները և ես դրանք չեմ կարող մեկնաբանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կասի ՍԴ-ի մասին Նիկոլ Փաշինյանի՝ Ազատությանը տված հարցազրույցում հայտնած կարծիքի մասով:

«Պարզապես կարող եմ ասել, որ որոշ արտահայտություններ վիրավորական էին, մոտ էին արժանապատվությանը վիրավորելուն, մասնավորապես, դատական իշխանության ներկայացուցիչներին և որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային, թե ինչպիսին չպետք է լինեն գործադիր իշխանության ղեկավարի և դատական իշխանության փոխհարաբերությունները, ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության հասցեին»,-նշել է Թովմասյանը:

Նույն շարքից