Հասարակություն 

Հայտնաբերվել է երկու գլուխ ունեցող կրիա

analitik.am

Բնության պահպան հարցերով զբաղվող մասնագետները Մաբուլ կղզում գտնվող մալայական արշիպելագում հայտնաբերել են նոր երկու գլուխ ունեցող կրիայի տեսակ: Այս մասին հաղորդում է Coconuts-ը:

Գիտնականները պնդում են, որ կրիաների գիտական կենտրոնում ծնված 13 հազար կրիաների շրջանում ոչ մի անգամ չեն հանդիպել այս տեսակը։

«Սա զարմանալի է: Թվում է, աջ կողմի գլուխը վերահսկում է աջ թևը, իսկ ձախը՝ ձախ թևը: Միևնույն ժամանակ նրանք կարողանում են համակարգել շարժումները տեղաշարժման և լողալու համար»,-ասել է կենսաբան Դեվիդ Մաքքան:

Գիտության մեջ այդպիսի արարածներին անվանում են դիցեֆֆալներ, սա չափազանց հազվագյուտ և ոչ տիպիկ տեսակ է բնության մեջ՝ որտեղ զարգանում է մեկ մարմին և երկու գլուխ:

Նույն շարքից