Հասարակություն 

Տղամարդիկ խմել են չափից շատ էներգետիկ ըմպելիք և մահացել են

analitik.am

Ինդոնեզիայի Ջակարտա նահանգում երկու շինարար խմել են չափից շատ էներգետիկ ըմպելիք և մահացել են։ Այս մասին հայտնում է «AsiaOne» պորտալը:

Ոստիկանության տեղեկություններով Ագուս և Ահմեդ Ռիոնի դիերը գտել են աշխատանքի վայրում։ Տեղում հայտնաբերվել է նաև էներգետիկ ըմպելիքների մի քանի շիշ և ջուր։

«Մենք գտնում ենք, որ նրանք մահացել են չափից շատ էներգետիկ ըմպելիք խմելու պատճառով»,-նշել է քրեագետ Թոմ Սիրաիտը՝ հավելելով, որ վերջիններս ամբողջ օրը ոչինչ չեն կերել։

Ոստիկանները տղամարդկանց մարմնի վրա չեն հայտնաբերել բռնության հետքեր․ «Տեղում չի եղել դիմադրության նշաններ։ Նրանք հասարակ շինարարներ են։ Երբ հոգնած են եղել էներգետիկ ըմպելիքն օգնել է նրանց աշխատանքի անցնել և քիչ հոգնել»,-հավելել է Սիրաիտը։

Նույն շարքից