Հասարակություն 

Կլիմայի փոփոխության հայկական քարոզն ազդելու է ատոմակայանի և գյուղատնտեսության վրա

analitik.am

20-րդ դարի երկրորդ կեսից սկսվեց շրջանառվել գլոբալ տաքացման առեղծվածը, և երկու կարծիք ձևավորվեց. այն, որ գլոբալ տաքացումը պայմանավորված է մարդու գործոնով և հակառակը, որ այն մոլորակի և տիեզերքի հետ կապված փոփոխություններ են, որոնք միշտ էլ տեղի են ունենում:

Երկու կողմն էլ ուներ իր փաստարկները, սակայն կան մանրամասներ, որոնք միայն գիտնականներին է հայտնի:

Մարդու գործունեությամբ  պայմանվորված կլիմայի ազդեցության կողմնակիցները մատնանշում են ածխածնի երկօքսիդի քանակը, որն ավելացել է մթնոլորոտւմ և կապված է  արտանետումների, ջերմոցային էֆեկտի հետ և այժմ աշխարհի երկրներն ամեն ինչ անում են մեղմելու այդ ազդեցությունը, իհարկե չմոռանալով հարստանալ:

Հարստանալու համատեքստում երևի կլիմայի փոփոխության քարոզիչ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորն է, ով 2007 թ. Խաղաղության նոբելյան մրցանակ է ստացել, այն կիսել է ՄԱԿ-ի կլիմայի փորձագիտական խմբի հետ, մրցանակը տվել են հաշվի առնելով կլիմայի փոփոխության մասին տեղեկությունների տարածման և բացասական գործընթացների տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման ուղղությամբ նրանց գործադրած ջանքերի և աշխատանքի համար:

Analitik.am-ի հետ զրույցում հայ գիտնականներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, միանշանակ շեշտեց, որ կլիմայի փոփոխություն որպես այդպիսին գոյություն չունի, պարզապես մարդիկ փող են աշխատում ոչ մասնագետների և հարուստ երկրների հաշվին:

Ըստ նրա, որոշ երկրներ էլ ունեն իրենց շահերը և մասնակցում են կլիմայի փոփոխության համաշխարհային խաղին. կլիմայի փոփոխության մարդկային գործոնը ևս մեկ միջոց է աշխարհը կառավարելու. չէ որ ով փող է տալիս, նա էլ թելադրում է:

Ինչ վերաբերում է կլիմայի փոփոխության հայկական մասնակցությանը, ապա հիմնական հարվածն ընկնում է  էներգետիկայի վրա, այսինքն մի կառույց, որը երկրի հիմնասյունն է. առաջին հերթին այլընտրանքային էներգետիկայի շրջանակներում սկսեցին փոքր ՀԷԿ-երի շինարարությունը, որը, ինչպես գիտենք փորձանք դարձավ շրջակա միջավայրի համար:

Բացի դրանից ազդեց նաև գետի հարակից տարածքների բնակիչների կյանքի, կենսակերպի, տնտեսության վրա, իսկ գետերը ենթարկվեցին տարատեսակ փորձությունների. ձկնաշխարհը նվազեց կամ վերացավ, գետի շրջակայքը չորացավ, հողատարածքները՝ ևս, ովքեր զգացին ՓՀԷԿ-երի ազդեցությունն այժմ էլ չեն զգում`արտագաղթել են:

Այժմ էլ քարոզում են արևային էներգետիկա, որն ինչպես նկատեցինք, սկսել են հողատարածքներից, համայնքները սկսել են հսկայական հողատարածքներ տրամադրել արևային կայան կառուցելու համար, ինչպես ՓՀԷԿ-երը հարվածում են գյուղատնետսությանը և շրջակա միջավայրին, այնպես էլ արևային էնեգետիկան:

Ի դեպ, արևային կայանները չորացնում են հողը և այն դառնում է ոչ պիտանի հետագա օգտագործման համար. Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքը տրամադրել է 130 հա հողատարածք:

Ինչո՞ւ ոչ ոք ձայն չի հանում, կամ քննադատում են բավականին զուսպ, պատճառը փողն է: Ինչպես գերտերությունները գաղափարների ու փողի միջոցով են կառավարում աշխարհը, այնպես էլ հայրենի կլիմայի փոփոխությունը մարդու գործոնով պայմանավորված գաղափարի ջատագովները ևս իրականացնում են համաշխարհային քաղաքականությունը Հայաստանում՝ միաժամանակ հարվածելով երկրի կարևորագույն ոլորտին՝ գյուղատնտեսությանն ու էներգետիկային և իհարկե վաճառում են կլիմայի փոփոխության քարոզիչների արտադրանքը, այս դեպքում Ալբերտ Գորի, ով լեդ լամպերի, ջերմամեկուսիչ նյութերի հսկայածավալ արտադրանք ունի և վաճառում է՝ միաժամանակ քարոզելով կլիմայի փոփոխություն:

Իսկ Հայաստանի պարագայում`զարգացնելով այլընտրանքային էներգետիկան ատոմակայանի փակման խնդիրը կլուծվի, նաև բերրի հողերը կկրճատվեն:

Չմոռանանք, որ հայրենի էներգետիկան ռուսներն են տնօրինում, իսկ կլիմայի փոփոխության մեղմման գումարները՝ արևմուտքը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից