Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլը բայղուշ ա մեր երկրի գլխին.տեսեք՝ Սևանն ինչ վիճակում է. Գուրգեն Եղիազարյան /Տեսանյութ/

analitik.am

Սա վիճակ չէ, որի մեջ մենք գտնվում ենք, այսպես շարունակել չի կարելի։ Երկիրը չի կառավարվում։ Երկրի գլխավոր աթոռին բայղուշ է ստած, որովհետև այդպիսի մարդիկ կան, որ վատ ոտք ունեն, ուր գնան մի վատ բան լինելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

Խոսելով Սևանա լճի աղտոտվածության մասին Եղիազարյանն ասաց․ «Օրինակ Սևանը սրա երեսից չի ծաղկում, Սևանի պրոբլեմը շատ երկար է տևելու։ Մոտ վեցը կետ կա, որը պետք է կատարվի Սևանը մաքրելու համար, որոնցից առաջինն այն է, որ պետք է մաքրվի այն ամբողջ աղբը, որը լցվում է Սևան։ Բայց նաև ղեկավարից էլ է կախված, սա եկել չի եկել մի աննորմալություն մյուսի ետևից է կատարում։ Այսինքն կարող եմ բնութագրել, որ բայղուշի ոտք ունի, այնպես որ հետագայում էլի վատ բաներ սպասենք»։

Նույն շարքից