Հասարակություն 

Էնդի Սարգսյանը Լանկաստերի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման է արժանացել

analitik.am

Հայկական արմատներով բրիտանացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Էնդի Սերքիսը (Սարգսյան) մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար Լանկաստերի (Մեծ Բրիտանիա) համալսարանի դոկտորի կոչման է արժանացել:

Էնդի Սերքիսը Լանկաստերի համալսարանի թատերական ֆակուլտետի շրջանավարտ է:

«Ինձ համար մեծ պատիվ է այդ կոչմանն արժանանալը: Ես երախտապարտ եմ իմ «ալմա-մատեր»-ին»,- գրել է հայտնի կինոգործիչը իր ֆեյսբուկյան էջում:

Համալսարանական պատվավոր կոչմանն արժանանալուց հետո Սերքիսը բուհի 2019թ. շրջանավարտների համար  ելույթի խոսքով է հանդես եկել:

«Doctor of Letters» կոչումը Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում բուհերի կողմից շնորհվում է հումանիտար և արվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար: Գիտական այս աստիճանը մի շարք երկրներում փիլիսոփայության դոկտորի աստիճանին է հավասար:

Էնդի Սերքիսը ծնվել է Լոնդոնում: Նրա հայրը՝ Կլիմենտ Սարգսյանը, ծագումով հայ է և ծնվել է Իրաքում, իսկ մայրը՝ անգլուհի: Հանրաճանաչություն Սերքիսը ձեռք է բերել «Մատանիների տիրակալը»  և «Հոբբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմերում Գոլլումի դերի, ինչպես նաև «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմում Ցեզար պրիմատի դերում հանդես գալու շնորհիվ:

Նույն շարքից