Հասարակություն 

Կարվի ամեն ինչ՝ շների սպանդի կազմակերպիչներին բացահայտելու համար. Էջմիածնի քաղաքապետ

analitik.am

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է լրատվամիջոցներում տարածվող՝ Էջմիածնում անտուն կենդանիների գնդակահարման մասին տեղեկությանը։

«Սիրելի՛ համաքաղաքացիներ կամ պարզապես կենդանասերներ,

Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում մեծ աղմուկ է մեր քաղաքում անտուն շների գնդակահարման հետ կապված: Ցանկանում եմ տեղեկացել, որ երեկվանից ակտիվ կապի մեջ եմ ոստիկանության հետ, ստացել եմ հավաստիացումներ, որ կարվի ամեն ինչ՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար: Ցավով տեղեկացա, որ սպանդի զոհ են դարձել նաև քաղաքապետարանի ծրագրով ստերջացված շները, որոնք բոլորովին անվնաս են և երբևէ չեն հարձակվում բնակիչների վրա: Հուսով եմ, որ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն»,- գրել է քաղաքապետը։

Նույն շարքից