Հասարակություն 

Վրաստանում ԱՄՆ-ից ժամանած հային արգելել են այցելել ազգականների գերեզմաններին

analitik.am

Ծագումով Ախալցիխե հայաբնակ քաղաքից ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդ Էնֆիաջյանին  Թբիլիսիի օդանավակայանի աշխատակիցները թույլ չեն տվել  Վրաստանի Հանրապետության տարածք մուտք գործել:

Երկիր մուտք գործելու արգելանքի հետ կապված՝ Էնֆիաջյանը դիմել է Վրաստանի ՆԳ նախարարություն՝ խնդրելով վերանայել որոշումը:

«Իմ հասարակական գործունեության համատեքստում ես երբեք վատ չեմ արտահայտվել Վրաստանի պետության մասին, ավելին, մշտապես հանդես եմ եկել որպես այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողմնակից: Կարծում եմ, որ դա էլ բավական է, որպեսզի Վրաստանի իշխանությունները հարգանքով վերաբերվեին մարդու տարրական իրավունքներին և թույլ տային ինձ՝ հարազատներիս գերեզմաններին այցելել իմ ծննդավայրում: Հավանաբար ավելորդ է վրացական իշխանություններին խորհուրդ տալ՝ փնտրել իրենց արխիվում և տեսնել այն ներդրումը, որ ունեցել են իմ ազգականները Ախալցիխեի հասարակական կյանքում, կամ իմանալ՝ ինչպես էին նրանք 1918-ին Ախալցիխեում մասնակցում թուրքական բանակի դեմ մղված պաշտպանական մարտերին»,- ասվում է Էդուարդ Էնֆիաջյանի բաց նամակում:

Նամակում նաև նշվում է, որ Էնֆիաջյանի հասարակական-քաղաքական գործունեությունը ոչ մի կերպ չի կարող արգելանքի պատճառ հանդիսանալ, քանի որ նա միշտ հրապարակայնորեն կողմ է արտահայտվել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը:

Էդուարդ Էնֆիաջյանը նաև հույս է հայտնել. Որ Վրաստանի իշխանությունները կլուծեն խնդիրը, խոստովանելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել:

Նույն շարքից