Հասարակություն 

Ֆրանսիայում ձերբակալել են Մակրոնի խորհրդականին, ով ցույցի ժամանակ մարդ էր ծեծել

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական Ալեքսանդր Բենալլյան, ով մեղադրվում է Փարիզի մայիսմեկյան ցույցի ժամանակ ցուցարարին ծեծելու մեջ, կալանքի տակ է վերցվել: Այս մասին հայտնում է France Info գործակալությունը:

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին՝ ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Բենալլյան մայիսմեկյան երթի ժամանակ հարձակվում է երիտասարդի վրա: Տեսագրության մեջ երևում է, որ սաղավարտով մարդը սկզբում կոպտորեն հրում է աղջկան, ապա մի քանի հարված է հասցնում պատանուն և արագ հեռանում: Մակրոնի վարչակազմի ղեկավար Պատրիկ Ստրոզդան խոստովանել է, որ սաղավարտով մարդը Բենալլյան է, որը, մասնավորապես, համակարգում էր նախագահի նախընտրական քարոզարշավի անվտանգությունը: Փարիզի դատախազությունը սկսել է միջադեպի նախաքննությունը:

Նույն շարքից