Հասարակություն 

Բացահայտեք Վրաստանը. Թբիլիսին կոչ է արել Արևմուտքին՝ փոխարինել Ռուսաստանը Վրաստանով

analitik.am

Վրացական դեսպանատները այլ երկրների քաղաքացիներին իրենց երկիր հրավիրելու ակտիվ քաղաքականություն են սկսել վարել, այն բանից հետո, ինչ Ռուսաստանը Թբիլիսիի հետ ընդհատեց ավիահաղորդակցությունը:

ԱՄՆ-ում վրացական դիվանագիտական կորպուսը խոստանում է պատմել երկրի տեսարժան վայրերի, գինու, խոհանոցի և այն ամենի մասին, ինչ կարելի է տեսնել և փորձել Վրաստանում:

«Ամռան սկսվելուն պես՝ մենք ձեզ սպասում ենք Վրաստանում: Առաջիկա ամիսներին կպատմենք ճանապարհորդությունների, հանգստի, մշակույթի, գինու, խոհանոցի մասին, այսինքն՝ այն ամենի, ինչ կարելի է տեսնել և փորձել Վրաստանում»,- հայտարարել են Վաշինգտոնում Վրաստանի դեսպանատանը:

Դանիայի վրացական դեսպանատունը նույնպես կոչ է արել «դանիացի բարեկամներին» այցելել իրենց երկիր:

Բացի այդ տուրիզմի զարգացմանը Վրաստանում ներգրավվել են նաև նախկին արտգործ նախարար Միխայիլ Ջանելիձեն, Ավստրիայում և Լիտվայում Վրաստանի դեսպանները: Նրանք սոցցանցերում հրապարակել են Վրաստանի տուրիզմի մասին պատմող տեսահոլովակներ:

Նույն շարքից