Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

analitik.am

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հուլիսի 19-ին հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։

Այս մասին  Analitik.am -ին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվել է կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության դրսևորումների դեմ միջազգային հանրության կողմից միասնական ջանքերի գործադրումը:

Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և խորացնելու համագործակցությունը Ամերիկյան պետությունների կազմակերպության և նրա անդամ երկրների հետ՝ այս համատեքստում ընդգծելով կառույցի՝ որպես կապող օղակի դերը։ Երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների բազմակողմ հարթակների ներդրումը համաշխարհային հնչեղություն ունեցող խնդիրների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության, զարգացման օրակարգի առաջմղման և միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։

Կողմերը անդրադարձել է նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական խնդիրներին և զարգացումներին՝ առանձնահատուկ կարևորելով բացառապես խաղաղ միջոցներով առկա հակամարտությունների կարգավորումը։

Նույն շարքից