Հայաստան Քաղաքականություն 

«Իմ քայլին» հրահանգել են լռել ու սեպտեմբերին անաղմուկ անցկացնել Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը նոր իշխանությունների մոտ կարծես այլընտրանք չունի, մեր տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությանը գործադիրից հրահանգել են չխոսել այդ կոնվենցիայի մասին, կարծիքներ չհայտնել, որպեսզի սեպտեմբերին սկսվող աշնանային նստաշրջանի ժամանակ անաղմուկ վավերացնեն այն:

Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխա­նության ժամանակ, բայց պետք է դեռ վավե­րացվի: Կոնվենցիայի աղմկահարույց դրույթնե­րից մեկը, հիշեցնենք, երրորդ սեռի գոյության ամրագրումն է: Հայ ավանդապաշտները կարծում են, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից