Հասարակություն 

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անիի ավերակներում չոր խոտի բռնկման հետևանքով հրդեհ է առաջացել, որը քամու միջոցով տարածվել է և ընդլայնվել։

Անիի ավերակներում աշխատող անվտանգության աշխատակիցները իրենց ձեռքի տակ ունեցած միջոցներով փորձել են մարել կրակը։ Այնուհետև դեպքի վայր է ժամանել  նաև հրշեջ ծառայությունը և ամբողջովին չեզոքացրել բռնկված հրդեհը։

Արդեն ավանդույթի համաձայն` թուրքական պետական լրատվամիջոցը Անին ներկայացնում է ոչ թե որպես հայկական մշակութային ժառանգություն, այլ՝ որպես «տարբեր քաղաքակրթությունների օրրան», որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և որտեղ գտնվում են 11-12-րդ դարի իսլամական ճարտարապետության նմուշներ։

Թուրքական աղբյուրի հրապարակած նյութում Հայաստանի մասին հիշատակվում է միայն այնքանով, որ Անին գտնվում է Թուրքիա-Հայաստան սահմանին։

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից