Հասարակություն 

Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորոգրահավաքին միացել են հազարավոր քաղաքացիներ

analitik.am

Ազգային ժողովի դիմաց շարունակվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքը։ «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության գրասենյակից տեղեկացրել են, որ ստորագրահավաքի երկրորդ օրն ավելի ակտիվ է եղել, ամբողջ օրը մարդկանց հոսքը չի դադարել, որի արդյունքում արդեն կան հազարավոր ստորագրություններ։

«Ի տարբերություն առաջին օրվա, երկրորդ օրը մարդիկ ավելի ակտիվ էին։ Մեծ հպարտության զգացում է պատել բոլորիս, նույնիսկ մարզերից մարդիկ են գալիս՝ մեր ստորագրահավաքին հատուկ մասնակցելու համար, այսքանից հետո մենք պարտվելու իրավունք չունենք»- javakhq. info-ի հետ զրույցում ասել է «ԿԱՄՔ»-ի համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանը։

Համակարգող խորհրդի մեկ այլ անդամ էլ՝ Արթուր Արամյանը, ասել է. «Չգիտեմ ով, ինչ սևացրած թուղթ կբերի, դա մեզ համար նշանակություն չունի, մենք պայքարում ենք ազգային ավանդույթների, մաքրության ու բարոյականության համար․ ազգությունն է մեր հեղինակությունը»։

Նույն շարքից