Գլխավոր Հասարակություն 

Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել

analitik.am

Հուլիսի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ:

Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է: Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից